Շվեյցարահայերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտությունները խեղաթյուրում են պատմությունը. դրանց նպատակը հայկական արժեքները զրոյացնելու ամոթալի բանավեճ հրահրելն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի միությունը։
«Հայաստանի վարչապետը Ցյուրիխում կոչ է արել «վերանայել» Ցեղասպանության հարցը և հասկանալ, թե «ինչ է տեղի ունեցել և ինչու»։
Փաշինյանն ընտրեց Շվեյցարիան՝ որպես թուրքական նարատիվները քարոզելու հարթակ, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես Հոլոքոստը, քրեական հանցագործություն է։
Փաշինյանը քաջատեղյակ է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններին և նա նման դիսկուրս է նետում դաշտ՝ արժեզրկելու մեր արժեքներն ու ձեռքբերումները, պղծելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը, որոնք սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից»,- նշված է հայտարարության մեջ։
0Comments