Էրդողանը հանդիպել է Պոլսի հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդի հետ

Մանրամասներ
թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ստամբուլի կաթոլիկ հայ համայնքի առաջնորդ Վարդան Կազանջյանին։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի նախագահի կայքը, Էրդողանը հայ հոգեւոր առաջնորդի հետ հանդիպել է Ստամբուլի օդանավակայանի պետական հյուրատանը։

Հանդիպման հետ կապված այլ մանրամասներ չկան։