Ֆրանսիայից Թուրքիա մեկնողներն այժմ ավելի շատ հարկ կվճարեն

Մանրամասներ
տոմս

Մարտի 1-ից 3 անգամ թանկացել է Ֆրանսիայից Թուրքիա մեկնող աշխատուժի համար նախատեսված ինքնաթիռների տոմսերի հարկային վճարը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նոր կարգավորման համաձայն՝ Եվրոպայի յուրաքանչյուր երկիր, այդ թվում Թուրքիա իրականացվելիք թռիչքների տոմսերի հարկը 2.63 եվրոյից հասցվել է 7.40-ի:

Ընդգծվում է նաև, որ սա ոչ միայն հարկերի բարձրացման, այլև տոմսի ընդհանուր արժեքի թանկացման պատճառ է դառնալու:

Ավելի երկար թռիչքներ ենթադրող տոմսերի համար ավելի շատ հարկ է սահմանվել: Այպիսով, մինչև 5000 կմ տարածություն ենթադրող թռիչքների էկոնոմ դասի տոմսերի հարկը կազմում է 15, ավելի երկար տարածության թռիչքների պարագայում՝ 40 եվրո:

Բիզնես և առաջին դասի տոմսերը նույնիսկ հասնում են մինչև 120 եվրոյի: