ՊԵԿ-ը հրապարակել է 2024 թվականի խոշոր հարկատուների ցանկը

Մանրամասներ
հարկատու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի ամենախոշոր հարկատուների ցանկը։

Այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ՝ 2023 թվականի 70,8 մլրդ դրամի փոխարեն։

Երկրորդ տեղում «Մոբայլ սենթրն» է՝ 66,7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 46 մլրդ-ի փոխարեն։ Նշենք, որ «Մոբայլ սենթր»-ը նախորդ տարի խոշոր հարկատուների ցանկում չորրորդն էր։

Երրորդ տեղում`«Գրանդ տոբակոն» է՝ 63, 55 մլրդ դրամ, նախորդ տարվա 55,2 մլրդ-ի փոխարեն։ Նախորդ տարի ընկերությունը զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը։

Տասնյակի 4-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը մեկ տարում շուրջ 46,8 մլրդ դրամ հարկ է վճարել, նախորդ տարվա 48,5 մլրդ դրամի փոխարեն։

Այսպիսով՝ ընկերության վճարած հարկերը պակասել են, և «Գազպրոմ Արմենիա»-ն 3-րդ տեղից իձել է 4-րդ հորիզոնական։ 5-րդ հորիզոնականում` «Փրիթի ուեյ»-ն է (Վեստա)՝ 36,2 մլրդ դրամով՝ նախորդ տարվա 33,2 մլրդ դրամի փոխարեն։

Առաջին տասնյակում են նաև ըստ հերթականության «Սի փի էս էներջի գրուպ»-ը, «Ամերիաբանկ»-ը, «Վայլդբերիզ»-ը, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, «ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիա»-ն։