Թրամփի հրամանով ծառայության են վերադարձել COVID-19-ի դեմ պատվաստումից հրաժարված զինվորականները

Մանրամասներ
ամն

Թրամփը հրաման է ստորագրել այն զինվորականներին ծառայության վերադարձնելու մասին, որոնք ազատվել են COVID-19-ի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառով։

Այս մասին երկուշաբթի հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բացի այդ, նա ստորագրել է հրամաններ՝ «բանակում գենդերային արմատականությունը» եւ բազմազանության, հավասարության եւ ներառական ծրագրերը ԱՄՆ պաշտպանության նախարարությունում չեղարկելու մասին:

Ավելի վաղ Թրամփը չեղարկել էր նախկին նախագահ Ջո Բայդենի 2021թ. հրամանը, որը թույլ էր տալիս տրանսգենդերներին ծառայել ԱՄՆ Զինված ուժերում, ինչպես նաեւ արգելում էր Պենտագոնին աշխատանքից ազատել զինվորականներին՝ ելնելով նրանց գենդերային ինքնությունից: Բացի այդ, Թրամփը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է միայն երկու սեռ՝ արական եւ իգական։