Ուկրաինային մատակարարվող զենքերը «տարածվել» են ամբողջ աշխարհում

Մանրամասներ
ուկրաինա զենք

Ռազմական լրագրող, քաղաքագետ Վասիլի Ֆատիգարովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ արեւմտյան երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքերը տարածվել են աշխարհով մեկ, փոխանցում է RussianMirror-ը։

Նրա խոսքով՝ զենքի ու զինամթերքի մնացած քանակությունը օրեցօր նվազում է։

«Հիմա բոլորովին անհասկանալի է, թե ինչ կլինի սրա հետ, քանի որ Թրամփը, ինչպես գիտենք, աուդիտ է պատվիրել, իսկ աուդիտը հստակ կբացահայտի հսկայական չափերի հասնող գողությունը: Զենքերը, որոնք, իբր, առաքվել են Ուկրաինային, տարածվել են աշխարհով մեկ»,- ասել է Ֆատիգարովը: .

Լրագրողը կարծում է, որ մատակարարված զենքը վաճառվել է, իսկ գումարները «գրպանվել են Կիևի պաշտոնյաների կողմից»։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել էր, որ Եվրոպան պետք է վճարի Կիևին ամերիկյան զենքի նոր մատակարարումների համար։