Ստոկհոլմից հարավ գտնվող Շվեդիայի Սյոդերտելյե քաղաքում հայտնաբերվել է 38-ամյա Սալվան Մոմիկը, ով կազմակերպել է Ղուրանի այրման հետ կապված միջոցառումներ։ Այս մասին հաղորդում է SVT հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ ակտիվիստին մահացած են գտել իր տանը։ Տղամարդու մարմնի վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել։
Սակայն Մոմիկի մահվան մասին պաշտոնական հաստատում դեռևս չի եղել։ Ստոկհոլմի շրջանային դատարանը պետք է նրան դատապարտեր «ազգության հողի վրա ատելություն հրահրելու համար»։ Բայց դատավճռի հրապարակումը հետաձգվել է՝ «մեղադրյալներից մեկի մահը հաստատելու» պատճառով։
Ոստիկանությունը նույնպես դեռ չի մեկնաբանել միջադեպը կամ մահացածի ինքնությունը։ SVT-ի փոխանցմամբ՝ գործի քննությամբ ներգրավված է անվտանգության ծառայությունը։ Մի քանի հոգի բերման է ենթարկվել։ Հանցագործության վայրը շրջափակված է։ Բազմաբնակարան շենքի հարակից տարածքում կատարվում են որոնողական աշխատանքներ։
0Comments