ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռում, որը բախվել է BlackHawk ռազմական ուղղաթիռին, ռուսներ են եղել։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
«Մենք կարող ենք միայն պատկերացնել այն տառապանքը, որը դուք բոլորդ ապրում եք »,- ասել է նա:
«Մեր սրտերը կոտրված են ձեր սրտերի հետ միասին» - ասել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ «մենք այստեղ ենք, որպեսզի սրբենք ձեր արցունքները»։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ «ոչինչ չի համեմատվում սիրո և հավատարմության կապերի հետ», որոնք կապում են ամերիկացիներին և ամբողջ ազգերին։
0Comments