Բայդենն ապաքինվել է ՔՈՎԻԴ-19-ից. Նա արդեն վերադարձել է աշխատանքին

Մանրամասներ
ա

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը իրեն հիանալի է զգում և վերադարձել է առկա աշխատանքին ՔՈՎԻԴ-19-ի պատճառով Սպիտակ տանը ինքնամեկուսացվելուց և ապաքինվելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է CNN-ը:

Նախագահ Բայդենը ելույթ է ունեցել Վարդերի այգում և հայտարարել է, որ ինքն անցել է հիվանդության միջով առանց վախի: