ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է լրագրող Ջին Քերոլի խոսքը, որը նրան բռնաբարության մեջ է մեղադրել, հաղորդում է The Hill-ը:
«Ես դա ասում եմ մեծ հարգանքով՝ նա իմ ճաշակով չէ», — ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Քերոլի նշած բռնաբարության միջադեպը երբեք չի եղել:
Նա նաեւ հավելել է, որ իրենց կապի մասին Քերոլի խոսքերը «սուտ են»:
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ երբեք չի հանդիպել Ջին Քերոլի հետ:
0Comments