Ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի. Վաշինգտոնը փորձելու է հասնել նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան. Պետդեպ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ-ին անհրաժեշտ է ապահովել ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից։

Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն ամրապնդելով իր ներկայությունը պետք է հասնի նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո։

«Ներկայումս այնտեղ ռուսական զորքերն են։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի»,- ասել  է դիվանագետը։