Գինեսի գրքի ռեկորդակիր ամերիկացի լարագնաց Նիկ Վալենդան Նյու Յորքում 25-րդ հարկի բարձրությամբ երկնաքերների միջեւ ձգված լարի վրա անցել է Թայմս սքվերի վրայով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լարախաղացը հնարքը կատարել է քրոջ՝ Լիանայի հետ, որը նրան ընդառաջ է շարժվել 396 մետր երկարության լարի վրայով: Ակրոբատները հանդիպել են ճանապարհ միջնամասում եւ ճանապարհը շարունակել են, երբ նրանցից մեկը անցել է մյուսի վրայով:
Գետնի վրայից նրանց հետեւել են հարյուրավոր զբոսաշրջիկներ եւ Նյու Յորքի բնակիչներ:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ սա Լիանա Վալենդայի առաջին հնարքն է 2017 թվականին դժբախտ պատահարից հետո: Այդ ժամանակ նա փորձում էր խմբի կազմում Գինեսի ռեկորդ սահմանել եւ լարի վրա հինգ մարդուց կազմված բուրգ կազմել, բայց ընկել էր եւ բազմաթիվ կոտրվածքներ ստացել:
Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Նյու Յորքի իշխանությունները պահանջել են, որ լախաղացները հնարքն ապահովագրված իրականացնեն:
Նիկ Վալենդան հանրահայտ կրկեսային գերդաստանի 7-րդ սերնդի ներկայացուցիչ է, հայտնի է լարի վրա Նիագարայի ջրվեժի եւ Մեծ Կանյոնի վրայով անցնելով:
0Comments