Պարսից ծոցի տարածաշրջանը պատերազմի եւ խաղաղության խաչմերուկում է. Սի Ցզինպին

Պարսից ծոցում լարվածությունն աճել է այն բանից հետո, որբ Վաշինգտոնն Իրանին մեղադրել էր 6 լցանավերի վրա հարձակման մեջ

Պարսից ծոցի տարածաշրջանը «պատերազմի եւ խաղաղության խաչներուկում» է, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ հանդարտության եւ զսպվածության կոչ անելով, փոխանցում է «Սինհուան»:

Օսակայում G20 գագաթնաժողովի շրջանակում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Սի Ցզինպինմը նշել է, որ Չինաստանը «մշտապես խաղաղության կողմնակիցն է եւ հակազդում է պատերազմին». «Բոլոր կողմերը պետք պահպանեն հանդարտություն եւ զսպվածություն դրսեւորեն, ապրապնդեն երկխոսությունն ու խորհրդակցությունները եւ համատեղ ապահովեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը», գրում է news.am:

Պարսից ծոցում լարվածությունն աճել է այն բանից հետո, որբ Վաշինգտոնն Իրանին մեղադրել էր 6 լցանավերի վրա հարձակման մեջ: Թեհրանը մեղադրանքները հերքում է: