Կահիրեում բացվել է Մեծ եգիպիտական թանգարանը

Մանրամասներ
եգիպտոս

Կահիրեում բացվել է Մեծ եգիպիտական թանգարանը։ Պատկերասրահներից մի քանիսը դեռ հասանելի չեն զբոսաշրջիկներին, փոխանցում է Առաջին լրատվականը։ Օրվա ընթացքում այցելությունների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 4000 մարդ։ Մեծ չափեր ունեցող թանգարանի կառուցումը տևել է ավելի քան 10 տարի: Ամբողջ երկրից հավաքվել է շուրջ 64․000 ցուցանմուշ։ Շատ հազվագյուտ իրեր բերվել են Կահիրեի, Լուքսորի և Ասուանի թանգարանների պահեստներից։

Նախատեսվում է նաև Թութանհամոնի ոսկու հավաքածուի տեղափոխումը։

Փորձնական թանգարանը կաշխատի հոկտեմբերի 16-ից մինչև պաշտոնական բացումը։ Բացման հստակ ամսաթիվ դեռ չկա։

Օտարերկրյա այցելուների համար տոմսն արժե 1,7 հազար ֆունտ (35 դոլար), երեխաների և ուսանողների համար՝ դրա կեսը։