Կան մի քանի գործոններ, որոնք ցույց են տալիս, որ Մեծ Սֆինքսը Եգիպտոսում կառուցվել է շատ ավելի վաղ, քան սովորաբար ենթադրվում է, News.ru-ին, news.am-փոխանցմամբ, ասել է Երկրաչափության և ֆիզիկայի հիպերհամալիր համակարգերի ինստիտուտի տնօրեն Դմիտրի Պավլովը:
Նրա խոսքով՝ այս տվյալները վկայում են այն մասին, որ քանդակը կառուցել են ոչ թե փարավոնները, այլ բարձր զարգացած քաղաքակրթության ներկայացուցիչները։
«Դեռևս հայտնի չէ, թե եգիպտացիներն իրենք ինչ են անվանել Սֆինքսը, ինչ է այն խորհրդանշում և նույնիսկ երբ է այն կառուցվել։
Պաշտոնական տվյալներով՝ այն կառուցվել է Գիզայի սարահարթի մնացած բուրգերի հետ միասին մոտ 4,5 հազար տարի առաջ։ Այնուամենայնիվ, կան մի քանի գործոններ, որոնք ցույց են տալիս հակառակը: Երկրաբանների կարծիքով՝ Սֆինքսի շուրջ պատերի էրոզիան ենթադրում է, որ այն կառուցվել է անձրևների սեզոնին։ Դա մոտավորապես վեցից ութ հազար տարի առաջ էր:
Ըստ այդմ, Սֆինքսը և բուրգերը կառուցվել են ոչ թե փարավոնների, այլ ավելի զարգացած քաղաքակրթության ներկայացուցիչների կողմից»,- ասել է Պավլովը։
Ավելի վաղ բրիտանական Daily Mail թերթը նյութեր էր հրապարակել Եգիպտոսում Մեծ Սֆինքսի հայտնվելու նոր տարբերակի մասին։ Հոդվածում ասվում է, որ հնագույն հուշարձանը «ստեղծվել է» ժայռի վրա քամիների գործողությամբ, այլ ոչ թե եգիպտացիների ձեռքերով։
0Comments