Եգիպտոսը հայտնել է, որ «Իսրայելի կողմից անզեն պաղեստինցիների միտումնավոր սպանությունը» վկայում է այն մասին, որ նա Գազայում հրադադարի հաստատման քաղաքական կամք չունի, տեղեկացրել է Reuters-ը։
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը հնչել է այն տեղեկությունից հետո, որ զոհվել է ավելի քան 100 մարդ Գազայում պաղեստինյան դպրոցին հասցված իսրայելական հարվածից։
Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ «ճշգրիտ հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնին՝ միջոցներ ձեռնարկելով, որ խաղաղ բնակիչներ չտուժեն»։
0Comments