Եգիպտոսում զբոսաշրջիկների համար բացվել է հայտնի «կոտրված» բուրգը

Մանրամասներ

Եգիպտոսում առաջին անգամ զբոսաշրջիկների համար բացել են հնագույն բուրգերից մեկը՝ փարավոն Սնոֆրուի «կոտրված» բուրգը: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին բացման արարողությանը հայտնել է հնագույն հուշարձանների հարցերով գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա ալ-Վազիրին:

Բուրգի պաշտոնական բացումից հետո առաջինը ներս են մտել արտասահմանցի դիվանագետները, որոնց հրավիրել էր հնագույն հուշարձանների հարցով նախարարությունը: Շատերը մեծ դժվարությամբ էին վերադառնում, քանի որ ստիպված էին հաղթահարել 100 մետր երկարությամբ փայտյա աստիճաններով վերելքը զառիթափ տարածքում:

Այժմ ոչ միայն դիվանագետներն ու լրագրողները, այլև բոլոր ցանկացողները կարող են գնահատել բուրգը ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից և փորձարկել սեփական կամքի ուժը՝ հաղթահարելով սպասվող դժվարությունները: Տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է: