Ֆրանսիան գլխավորել է ամենասիրելի երկրների ցանկը

Ամենաարագ զարգացող զբոսաշրջային ուղղությունների վարկանիշը գլխավորել է Եգիպտոսը

1

ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է զբոսաշրջիկների ամենասիրված 10 երկրների ցանկը, որը գլխավորել է Ֆրանսիան:

Կազմակերպության զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն՝ Ֆրանսիան աշխարհի ամենաայցելված երկիրն է (86.7 մլն այցելու): Ցանկի երկրորդ տեղը զբաղեցրել է Իսպանիան (81.8 մլն այցելու), իսկ երրորդը՝ ԱՄՆ-ը (75.9 մլն այցելու):
 

ff

Աշխարհի ամենաայցելված երկրների հնգյակում ներառվել են նաև Չինաստանը (60.7 մլն այցելու) և Իտալիան (58.3 մլն այցելու):

ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մասնագետները նաև կազմել են ամենաարագ զարգացող զբոսաշրջային ուղղությունների վարկանիշը, որը գլխավորել է Եգիպտոսը (55.1 տոկոս աճ), երկրորդ տեղում է հայտնվել Տոգոն (46.7 տոկոս աճ), իսկ երրորդ տեղում՝ Սան Մարինոն (31.1 տոկոս աճ):
e
Ամենաարագ զարգացող զբոսաշրջային ուղղությունների վարկանիշի հնգյակը եզրափակել են Վիետնամը (29.1 տոկոս աճ) և Վրաստանը (27.9 տոկոս աճ):