Անգլիացի արվեստագետ Դեմիեն Հըրսթը ներկայացրել է աշխարհում «ամենաթանկ» հյուրանոցային համարը, որտեղ երկու գիշեր անցկացնելու համար հարկավոր է 200 000 դոլար վճարել:
Daily Mail-ի փոխանցմամբ, խոսքը Լաս Վեգասի Palms Casino Resort-ում գտնվող The Empathy Suite շքեղ համարի մասին է:
Հատկանշական է, որ երկհարկանի համարի ներքին հարդարանքի մաս են կազմում Հըրսթի օրիգինալ արվեստի գործերից մի քանիսը: Ավելի քան 50 հյուր ընդունելու համար նախատեսված համարի կահույքի և ներքին հարդարանքի այլ պարագաների դիզայները Հըրսթն է:
Նշվում է, որ The Empathy Suite-ում գիշերելու հնարավորություն կունենան միայն նրանք, ովքեր Palms Casino Resort-ի խաղատանը 1 մլն դոլար և ավելի գումար կծախսեն:
0Comments