Դանիայի կառավարությունը իր աջակցությունն է հայտնել Կոպենհագենի հարավում ինը արհեստական կղզիների շինարարությանը: Այն կլինի ներկայումս գործող արդյունաբերական տարածքի կողքին: Սպասվում է, որ դա կօգնի ներդրումներ ներգրավել Դանիայի մայրաքաղաքի տնտեսության մեջ: Կլաստերի ընդհանուր տարածքը կկազմի 3 միլիոն քառակուսի մետր: Նոր արդյունաբերական գոտում նախատեսվում է տեղակայել 380 ընկերություն եւ ստեղծել 12 հազար աշխատատեղ, հաղորդում է Euronews-ը:
Այնուամենայնիվ, նախագիծը լուրջ քննադատության է ենթարկվում մայրաքաղաքից դուրս, որտեղ մի քանի միլիոն քառակուսի մետր կոմերցիոն տարածք եւս պատրաստ է շինարարության:
Կոպենհագենի իշխանությունների կարծիքով, այս նախագիծը կդառնա Հյուսիսային Եվրոպայում ամենախոշոր եւ ամենանորարար արդյունաբերական գոտիներից մեկը: Արհեստական կղզիների շինարարությունը նախատեսվում է սկսել 2022 թ.-ին, իսկ 2040 թ.-ին ծրագիրը կարող է լիովին ավարտված լինել:
0Comments