Բուդապեշտի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն ավելի արագ է մեծանում, քան աշխարհի ցանկացած այլ քաղաքի նկատմամբ: Այդ մասին հայտնել է Lonely Planet-ը:
Բրիտանական հետազոտական ընկերության մասնագետները վերլուծել են Google Trends-ի ինտերնետ-հարցումների վիճակագրությունը եւ պարզել, թե 2019 թվականին որ ուղղություններն են սկսել ճանապարհորդների շրջանում զգալիորեն ավելի մեծ ժողովրդականություն վայելել 2009 թվականի համեմատությամբ:
Պարզվել է, որ Բուդապեշտն այն քաղաքն է, որի նկատմամբ հետաքրքրությունն ամենից ավելի է մեծացել՝ տասը տարվա ընթացքում՝ 87 տոկոսով: Երկրորդ տեղում Սեուլն է: Հարավկորեական մեգապոլիսի տուրիստական հնարավորություններով 79 տոկոսով ավելի շատ մարդիկ են սկսել հետաքրքրվել: Ցուցակի երրորդ տեղում Կոպենհագենն է. տասնամյակի ընթացքում ճանապարհորդների կողմից այս քաղաքի վերաբերյալ հարցումների թվաքանակն աճել է 68 տոկոսով:
Նաեւ առաջին հնգյակում հայտնվել են Թել-Ավիվը եւ Վարշավան: Դատելով որոնողական հարցումներից՝ տասը տարվա ընթացքում ամենից ավելի՝ 170,5 տոկոսով, աճել է ճանապարհորդների հետաքրքրությունը Ֆիլիպիններում հանգստանալու նկատմամբ: Ցուցակի հաջորդ տեղերում են՝ Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Ղազախստանը եւ Նիդեռլանդները: Որոնողական հարցումներում Եգիպտոսի, Թունիսի, Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Բրազիլիայի տուրիստական օբյեկտների հիշատակումների հաճախականությունը նվազել է:
Ուսումնասիրությունը ցույց է տվել նաեւ, որ 2009 թվականի համեմատությամբ 2019 թվականին մարդիկ սկսել են ավելի հաճախ դիտարկել ճանապարհորդությունների հնարավորությունը հեռավոր վայրեր՝ Հարավարեւելյան Ասիա, Հնդկաստան եւ Մերձավոր Արեւելք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
0Comments