Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը չպետք է լինի արտաքին քաղաքականության առաջնահերթություն․Թորոսյան

Մանրամասներ
աժ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ամբողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է, որը ամեն երկիր իր առջև դնում է և ճանաչում է։

Դա տարբեր երկրների խնդիրն է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Դա եղել է, և մենք դրա պտուղները հիմա քաղում ենք։

Ինչքա՞ն կարելի է ապրել այդ սին հույսերով, անիրատեսական իղձերով, որ ինչ-որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը կամ կատարելու է ռեպարացիաներ:

Եթե մենք դրա համար ենք ապրում ՀՀ- ում, կներեք, բայց ես համաձայն չեմ:

ՀՀ-ն իր քաղաքացիների բարօրությունը, բարեկեցությունը անվտանգությունը և մնացած բոլոր ատրիբուտներն ապահովելու համար է և ոչ ավել։

Եվ եթե մենք դնում ենք այլ նպատակներ ՀՀ-ի առաջ, ապա իմ ասած կարևոր ատրիբուտները դնում ենք կասկածի տակ»,-ասել է նա։