ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահն ու դատախազը ժամանեցին խորհրդարան․ Փակ հանդիպում ԱԺ-ում՝ անհետ կորածների ծնողների հետ

Մանրամասներ
Ազգային ժողով աժ

Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 30-ին, նխատեսված է փակ հանդիպում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Փակ հանդիպումը վարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որին ներկա կլինեն Պաշտպանության եւ անվտանգությանհարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի մյուս անդամները, նաեւ ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ:

Այս քննարկմանը մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը: