Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն արդարացվեց

Մանրամասներ
կարապետ

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը արդարացրել է  գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։

Հիշեցնենք, որ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ձերբակալվել է հունիսի 5-ին՝ Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ։

Նա մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ: Ըստ պարեկների, Կարապետ Պողոսյանը իրենց նկատմամբ ցուցաբերել է բացահայտ արհամարհական վերաբերմունք, նրանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել։ Եվ երբ պարեկները նրա ավտոմեքենան փորձել են տեղափոխել Մարտունու բաժին՝ հատուկ պահպանվող տարածք, ճանապարհին «Կարապետ Պողոսյանը իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերել է բացահայտ արհամարհական վերաբերմունք», որը դրսևորվել է ՀՀ վարչապետի, ՆԳ նախարարի ու մյուս բարձրաստիճան ղեկավարների հասցեին անպարկեշտ արտահայտություններով ու հայհոյանքներով։