Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում սահմանեց այն սննդային հավելումների ցանկը, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է: Այդ ցանկում ընդգրկված սննդային հավելումների ներմուծումը Հայաստանի տարածք սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման նպատակով կարգելվի, ինչի արդյունքում կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը:
Ըստ այդմ, տնտեսավարողները, և սպառողները ազգային օրենսդրության կարգավորումով առավել տեղեկացված կլինեն, թե սննդամթերքի արտադրության ժամանակ,որ սննդային հավելումներն են արգելված։
Այս համատեքստում առկա են շատ դեպքեր, երբ տնտեսավարողները սննդամթերքի արտադրության մեջ կիրառելու նպատակով ներմուծում կամ ցանկանում են ներմուծել այնպիսի սննդային հավելումներ, որոնց օգտագործումը արգելված է:
Այս որոշումը կնպաստի, որ տնտեսավարողները անհարկի ֆինանսական բեռ չկրեն:
0Comments