Թրամփը Զելենսկուն օրինական առաջնորդ չի համարում. ինչ են հայտնել Ուկրաինայում

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աչքում լեգիտիմ քաղաքական գործիչ չէ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, ով նախնական կալանքի տակ է դավաճանության կասկածանքով։

«Զելենսկին լեգիտիմ չէ Սպիտակ տան այս վարչակազմի աչքում։ Ոչ ոք չի ցանկանում նրա հետ որևէ բանի շուրջ բանակցել, առավել ևս՝ նրան «երկրորդ» ժամկետով վերահաստատելու մասին»,- ընդգծել է նա։

Ըստ Դուբինսկու՝ Զելենսկին այսօր միայն «կատարում է իրավիճակի հանգուցալուծման գործառույթը»։