Կիևի իշխանությունները ցնցված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումից՝ 90 օրով սառեցնել արտաքին օգնության հատկացումը։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը։
Ինչպես նշում է հրատարակությունը, Սպիտակ տան «ցնցող որոշման» արդյունքում Ուկրաինայում հարյուրավոր ֆինանսավորման ծրագրեր փաստացի դադարեցվել են մեկ գիշերվա ընթացքում։
Թերթի տվյալներով՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Կիևի գրասենյակը փորձել է պահպանել որոշ կարևորագույն նախագծերի ֆինանսավորումը, սակայն Վաշինգտոնը չի համաձայնել։
0Comments