Hraparak.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը, ի թիվս այլ հրամանների, ստորագրել է մի գործադիր հրաման, որով դադարեցնում է այլ երկրներին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը` 90 օր ժամկետով։ Նշվում է, որ 90-օրյա ժամկետում ստուգում կիրականացվի՝ պարզելու, թե արդյոք այդ դրամաշնորհներն ու ծրագրերը համապատասխանո՞ւմ են ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։
«Միացյալ Նահանգներից ոչ մի հետագա արտաքին օգնություն չի տրամադրվի՝ մինչև լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Հայաստանյան քաղաքացիական հասարակությունն ու որոշ լրատվամիջոցներ նույնպես կանգնել են այս խնդրի առաջ: Հայաստանում գործող որոշ կազմակերպություններ անգամ անմիջապես դադարեցրել են մասնագիտական սեմինարները և մյուս աշխատանքները` պահանջելով ֆինանսական հոսքերի շարունակություն:
Տրանսգենդեր, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` իր ՀԿ-ն ևս հայտնվե՞լ է դժվար կացության առաջ, թե՞ ոչ: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Իհարկե, մենք ևս կանգնած ենք այդ խնդրի առաջ: ԱՄՆ-ից տեղեկացել ենք, որ դադարեցնում են մեզ հետ ունեցած ծրագրերը: Թեպետ Եվրոպայից էլ ունենք դոնորներ, սակայն որպես իրավապաշտպան կազմակերպություն, կանգնած ենք լուրջ դժվարությունների առաջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
0Comments