Շքեղ Costa Venezia-ն ուղևորվում է Ճապոնիա

Նավը նախատեսված է 5260 ուղևորի համար

2

Իտալական արտադրության Costa Venezia շքեղ կրուիզային նավը, որն արժե 781 մլն դոլար, 52-օրյա ուղևորություն է սկսել Իտալիայից դեպի Ճապոնիա:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նավի սեփականատեր Costa Cruises ընկերությունը Costa Venezia-ով մտադիր է  թիրախավորել նախևառաջ Չինաստանի զբոսաշրջային ոլորտը, որը բավական հեռանկարային է: Ենթադրվում է, որ 2030թ. դրությամբ այն կհասնի տարեկան 20 մլն մարդ ցուցանիշի:

Նավն ունի 324 մ երկարություն, այն նախատեսված է 5260 ուղևորի, ինչպես նաև 1278 հոգանոց անձնակազմի համար:

Նշվում է, որ Costa Venezia-ն ունի լիարժեք հանգստի համար բոլոր պայմանները, ռեստորաններ, սրճարաններ, խաղասրահներ, կարաոկեներ, խանութներ, կինոթատրոններ և այլն: Հատկանշական է, որ նավի հարմարություններն առավելագույնս հարմարեցվել են չինացի զբոսաշրջիկների նախասիրությունների համաձայն:

3

Նավն ուղևորություններ կիրականացնի միայն Ասիայի տարածաշրջանում:

The Costa Venezia is a £600million vessel that set sail yesterday on a 52-night trip from Trieste, Italy, to Japan

The owners Costa Cruises are tapping into the Chinese tourism trade but have built the ship with a Venice theme. The hall pictured is inspired by San Marco square

A Chinese waitress is dressed as a Venitian Gondoliero onboard the Costa Venezia

The ship will have an adapted menu featuring a hot pot, for families to dine communally. But there is also Italian offerings, as the salesman shows above