Եգիպտոսի Մարսա Ալամ նահանգի ափերի մոտ խորտակվել է զբոսանավ, որի վրա 30-ից ավելի զբոսաշրջիկ է եղել:
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, զբոսաշրջիկներից մի քանիսին ողջ են գտել: Որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնել են նահանգի իշխանությունները:
Ընդհանուր առմամբ, զբոսանավի վրա եղել է 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 14 անդամ: Զբոսանավը Մարսա Ալամում գտնվող Ղալիբ նավահանգստից մեկնել է նոյեմբերի 24-ին և պետք է Հուրգադա հասներ նոյեմբերի 29-ին:
0Comments