Ով է Քանաքեռցի Տույին կյանքից զրկող անձը, նրան հայտնաբերեցին երկու տարի անց. Նոր մանրամասներ. Video

Մանրամասներ

Մայիսի 18-ին՝ կեսգիշերն անց, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են քրեական օրենսգրքի սպանության և ապօրինի կերպով զենք կրելու մեղադրանքներով 2021 թվականից հետախուզվող 29-ամյա մի երևանցու։

Հայտնաբերված երիտասարդին իրավապահները երկու տարի է փնտրում էին Աժ նախկին պատգամավոր Արտյուշ սիմոնյանի եւ քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` քանաքեռցի Տույի սպանության գործով: Իրավապահները չէին գաղտնազերծել նրա ով լինելը:

Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հայտնաբերված տղամարդը Տիգրան Հարությունյանն է, որին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր ազգականներ՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի, վերջինիս որդիներ՝ Վլադիմիր Սիմոնյանի, Հովհաննես Սիմոնյանի ու Հակոբ Սիմոնյանի, նրանց մտերիմ Արսեն Ալեքսանյանի հետ, նախնական համաձայնության գալով խմբի կազմում, Արթուր Ղազարյանին՝ Տույին, Արայիկ Խաչատրյանին, Արթուր Աշոտի Բորյանին, Գևորգ Արթուրի Ջաբուրյանին և Գեղամ Արտուշի Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի նոյեմբերի 11-ին ՝ժամը 02:36-ի սահմաններում, Երևան քաղաքի քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով, փոխլրացնելով միմյանց գործողությունները ՝ ատրճանակներով կրակել և ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին  Արայիկ Խաչատրյանին, Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին և Գևորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ և վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ ՝ Գ․Ղազարյանի և Գ․Ջաբուրյանի փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:

Ի դեպ, 2021 թվականի նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2.45-ից հնչած կրակոցների արդյունքում սպանվեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտուշ Սիմոնյանը, որի որդիներն այս պահին կալանավորված են և գործը դատարանում է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։