Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա կորած լեռնագնացի դին

Մանրամասներ
Փրկարար

Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա կորած լեռնագնացի դին: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Արագած լեռան հյուսիսային գագաթ է բարձրացել 9 անձից բաղկացած արշավախումբ և մնացել ձնահյուսի տակ։ Նրանցից 8–ը կարողացել էին դուրս գալ, 1-ն անհետ կորել էր։ 8 անձինք հոսպիտալացվել են թեթև ու միջին պոլիտրավմաներով։

Տուժածներից մեկը News.am–ին պատմել է, որ արդեն մոտ են եղել գագաթին, երբ ձնահյուս է սկսվել, ձյունը լցվել է նրանց վրա, և մոտ 400 մետր ձնահյուսի մեջ գլորվել են ներքև։ Իսպանիայի քաղաքացին պատմել է, որ Հայաստան են եկել դահուկներով սահելու նպատակով։