Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին ոչնչացնելու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցում:
«Նրան փնտրում էին մեր անվախ մարտիկները։ Նրա թշվառ կյանքն ընդհատվել է ԻՊ-ի մեկ այլ անդամի հետ՝ Իրաքի կառավարության եւ Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ համագործակցությամբ: Խաղաղություն՝ ուժի միջոցով»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։
Ահաբեկչական խմբավորման անդամի ոչնչացման մասին հայտնել է նաև ԱՄՆ-ի կոնտրոնական հրամանատարությունը՝ X-ի միկրոբլոգում տեղադրելով համապատասխան ռազմական գործողության մասին տեսանյութը:
0Comments