Թրամփին արգելել են արգելափակել օգտատերերին Twitter-ում

Դատարանի որոշման մեջ ասվում է, որ նախագահական Twitter-ում արգելքն ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության խախտում է

​​​​​​Նյու Յորքի վերաքննիչ դատարանն արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտատերերին արգելափակել Twitter-ում՝ իր հասցեին արված քննադատական արտահայտությունների պատճառով, հաղորդում է Fortune պարբերականը:

Դատարանի որոշման մեջ ասվում է, որ նախագահական Twitter-ում արգելքն ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության խախտում է, որը երաշխավորում է խոսքի ազատությունն ու բողոք արտահայտելու իրավունքը, գրում է 1in.am:

ԱՄՆ առաջնորդի դեմ կոլեկտիվ հայցը ներկայացվել է 2017-ի ամռանը: Այն նախաձեռնել են Կոլումբիայի համալսարանում աշխատող Knight First Amendment Institute կազմակերպության իրավապաշտպանները և յոթ արգելափակված օգտատերեր: Նրանց կարծիքով, եթե Թրամփը միկրոբլոգում հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, ապա նրա էջը հանրային վեճերի և քննարկումների հարթակ է և նրանց հայացքների պատճառով հասանելիությունից զրկելն անօրինական է: