Հանդիպել են Բայրամովն ու Բայդենը․ մանրամասներ

Մանրամասներ
բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Բայրամովը լուսանկար է հրապարակել X-ի իր էջում:

Հաղորդվում է, որ ընդունելությունը կազմակերպվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների համար:

«Պատիվ ունեցա ներկա գտնվել ԱՄՆ նախագահի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը»,- գրել է Ջեյհուն Բայրամովը։