Ամերիկյան կողմը դրական է գնահացել ՌԴ-ի հետ Էր Ռիադում բանակցությունները

Մանրամասներ
ամն

Ամերիկացի փորձագետները, որոնք մասնակցել են Սաուդյան Արաբիայում անցկացված ամերիկա-ռուսական հանդիպմանը, իրենց հաղորդագրություններում ԱՄՆ վարչակազմին լավատեսական գնահատականներ են տվել բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Չնայած հայտարարության մանրամասներն անմիջապես պարզ չեն եղել, աղբյուրները հայտնել են, որ հաշվետվությունները, որոնց շուրջ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ կարծիքներ է փոխանակել Էր Ռիադում ԱՄՆ-ի տեխնիկական խումբը, լավատեսական են թվացել», – ասվում է CBS-ի հրապարակման մեջ:

Սպասվում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ ամփոփիչ հայտարարությունը կհրապարակեն Վաշինգտոնի ժամանակով մարտի 25-ին առավոտյան, ժամը 4-ին:

Փորձագետների ռուս-ամերիկյան ​​խորհրդակցությունները մարտի 24-ին տեղի են ունեցել Էր Ռիադում. Մոսկվան ներկայացնում էին Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային խորհրդի տնօրեն Սերգեյ Բեսեդան։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ փորձագետները հիմնականում կքննարկեն Սև ծովի ջրատարածքում նավագնացության անվտանգությունը։

Մարտի 23-ին Էր Ռիադում տեղի են ունեցել ամերիկա-ուկրաինական խմբերի բանակցությունները։