Էր-Ռիադում մեկնարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա The Ritz-Carlton հյուրանոցում։ Ռուսաստանից բանակցությունների սեղանի շուրջ կլինեն Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։
Հանդիպմանը ամերիկյան կողմը ներկայացնում են Պետքարտուղարության քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի օգնականները և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
0Comments