Թագուհու ապագա են գուշակել

Ռեբեկա Լոնգը կանխագուշակել է, որ Քեյթ Միդլթոնը կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհին

Us Weekly լրատվական պորտալին տված հարցազրույցում Թագավորական գերդաստանի հետազոտող Ռեբեկա Լոնգը ասել է,որ կանխագուշակել է, որ Քեյթ Միդլթոնը կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհին:  

Լոնգը կարծում է, որ մարտի կեսերին Եղիսաբեթ Բ-ի հետ Լոնդոնի Թագավորական քոլեջում Քեմբրիջի 37-ամյա դքսուհու հայտնվելն այն բանի ապացույցն է, որ թագուհին իրեն փոխարինող է պատրաստում:

«Քեյթը հետզհետե նոր պարտավորություններ է ստանձնում, որպեսզի ամոթով չմնա, երբ ժամանակը գա: Ուիլյամը եւ Քեյթը թագավորական ընտանիքի՝ ժողովրդի կողմից սիրված անդամներն են, մարդիկ ուրախ կլինեին նրանց տեսնելու գահին:Նրանք երկուսով հաճախակի են զրուցում թագավորական կյանքի եւ միապետության ապագայի շուրջը: Քեյթը երկար ժամանակ է գնացել դեպի այն կարգավիճակը, որն այսօրվա դրությամբ ունի: Բայց նա պատրաստ է»,- պարզաբանել է փորձագետը: Թագավորական ընտանիքին մոտ կանգնած մի այլ աղբյուր պնդում է, որ 92-ամյա թագուհին «թեւերի տակ է առել Քեյթին»: