ԱՄՆ-ն, ինչպես նախկինում, հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է։
Այդ մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ ճեպազրույցի ժամանակ․
«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է․ պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն զբաղվել այս հարցով:
Կողմերի միջև բանակցությունների ընթացքի մասին որևէ տեղեկություն չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այդ գործընթացին», - նշել է նա։
0Comments