ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթերին երկու քրեական մեղադրանքով՝ ապօրինի զենք պահելու և հարկերից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ես ստորագրել եմ իմ որդուն՝ Հանթերին ներում շնորհելու մասին հրամանագիրը:
Պաշտոնը ստանձնելու օրվանից ես ասացի, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումներին, և իմ խոսքի տերն եմ, նույնիսկ երբ հետևում էի, թե ինչպես են իմ որդուն ընտրողաբար և անարդար կերպով հետապնդում», - ասել է ԱՄՆ-ի գործող նախագահը՝ հույս է հայտնելով, որ «ամերիկացիները կհասկանան նման քայլը»։ Նրա խոսքով՝ իր որդուն առաջադրված մեղադրանքները «քաղաքական դրդապատճառներ ունեն»։
0Comments