Թրամփն առաջարկել է Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել միջուկային ծրագրի շուրջ, որի պայմանները կվերահսկեն կողմերը։
«Ես կնախընտրեի վերահսկվող, խաղաղ միջուկային համաձայնագիր, որը թույլ կտա Իրանին զարգանալ և բարգավաճել խաղաղ պայմաններում:
Մենք պետք է անմիջապես սկսենք աշխատել այդ ուղղությամբ. համաձայնագրի ստորագրվելու և վավերացվելու դեպքում մերձավորարևելյան մեծ տոնախմբություն կունենանք»,- գրել է Թրամփը՝ Truth Social-ի իր էջում:
0Comments