Իրանի կառավարությունը գնահատել է երկրի նախագահի և Դոնալդ Թրամփի հանդիպման հավանականությունը

Մանրամասներ
Մասուդ Փեզեշքիան Դոնալդ Թրամփ

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը գնահատել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հավանականությունը՝ հայտարարելով, որ այդ հանդիպումը ներկայում Իրանի Իսլամական Հանրապետության օրակարգ չի մտել, գրում է Mehr-ը։

Իրանի նախագահի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին Թրամփի հայտարարությունների վերաբերյալ Մոհամմադ Ռեզա Արեֆն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարությունները միշտ հետևողական են եղել։

Ինչ վերաբերում է միջուկային գործունեությանը, Իրանը կարծում է, որ բոլոր երկրները պետք է առավելագույնս օգտագործեն խաղաղ միջուկային գործունեությունը, ասել է Արեֆը՝ հավելելով, որ մահմեդականներին արգելվում է միջուկային զենք օգտագործել։

«Իրանի մշտական ​​ռազմավարությունն այն է, որ մենք չենք զբաղվի միջուկային զենքով, այլ կշարունակենք մեր գործունեությունը բարձր տեխնոլոգիաների առաջնահերթ ոլորտներում»,- նշել է նա։

Ավելի վաղ Իրանի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ցանկանում եմ, որ Իրանը լինի մեծ և բարեհաջող երկիր, որը չի կարող միջուկային զենք ունենալ: Տեղեկություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները, գործելով Իսրայելի հետ համաձայնեցված, ծրագրում է Իրանին գլխովին ջախջախել, ԽԻՍՏ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԵՆն:

Ես կնախընտրեի հաստատված խաղաղ միջուկային համաձայնագիրը, որը Իրանին հնարավորություն կտա զարգանալ և բարգավաճել խաղաղ պայմաններում: Մենք պետք է անհապաղ սկսենք աշխատել դրա վրա, և մերձավորարևելյան մեծ տոնակատարություն կազմակերպենք, երբ այն ստորագրվի և ավարտվի: «Աստված օրհնի Մերձավոր Արևելքը», - գրել է ԱՄՆ նախագահը Truth սոցիալական ցանցում։