Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Մանրամասներ
լարս

Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– ասաց նա։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է: