Խոսակցություններն այն մասին, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են կործանել Իրանը, խիստ չափազանցված են. Թրամփ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական ամպագոռգոռ հայտարարությունն է արել՝ այս անգամ Իրանի վերաբերյալ։ Նրա խոսքով, տեղեկություններն այն մասին, որ «ԱՄՆ-ը և Իսրայելը ցանկանում են կործանել Իրանը, խիստ չափազանցված են»։

«Ես ցանկանում եմ, որ Իրանը լինի մեծ և հաջողակ երկիր, որը չի կարող միջուկային զենք ունենալ: Տեղեկություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները, գործելով Իսրայելի հետ համաձայնեցված, ծրագրում է կործանել Իրանը, խիստ չափազանցված են:

Ես կնախընտրեի խաղաղ միջուկային համաձայնագրի կնքումը, որը թույլ կտա Իրանին զարգանալ և բարգավաճել խաղաղ պայմաններում: Մենք պետք է անհապաղ սկսենք աշխատել դրա վրա, և մերձավորարևելյան մեծ տոնակատարություն կազմակերպենք, երբ այն ստորագրվի և ավարտվի: «Աստված օրհնի Մերձավոր Արևելքը», - գրել է ԱՄՆ նախագահը Truth սոցիալական ցանցում։