Վաշինգտոնը շատ կառուցողական բանակցություններ է վարում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիեւի հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք շատ լավ, շատ կառուցողական բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հարցով։ Մենք խոսում ենք ռուսների հետ, մենք խոսում ենք Ուկրաինայի ղեկավարության հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք դեմ է լինելու Ռուսաստանի կողմից ազատագրված տարածքների պահպանմանը։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում։ Կարծում եմ՝ մենք դրան կհասնենք»,- ավելացրել է Թրամփը՝ խոսելով Ուկրաինայի հարցում հնարավոր պայմանավորվածությունների մասին։ «Կարծում եմ՝ հույս կա, որ դրանք կգերազանցեն բոլոր սպասելիքները»։
Խոսելով այն տարածքում մարտերի մասին, որտեղ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում, Թրամփը նշել է. «Ես ուզում եմ, որ դա դադարեցվի»։ Նա մանրամասներ չի հայտնել նշյալ բանակցությունների վերաբերյալ։
0Comments