ՇՏԱՊ. Հայկական ուժերը ոչնչացրել են թշնամու 3 համահավաք բրիգադ՝ լավ սպառազինված

Մանրամասներ

Երեկ ողջ գիշեր ու այսօր առավոտյան մարտերը շարունակվել են: Գիշերվա ընթացքում հակառակորդն Արաքսի հովտի հատվածում, Արաքսի երկայնքով փորձել է ուժեր կենտրոնացնել ու առաջ ընթանալ: Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են հակառակորդի գործողություններին, ժամանակին հավաստանշել են ու դիպուկ հրթիռային ու հրետանայն կրակով խմբավորմանը մեծ վնաս են հասցրել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Արդյունքում հայկական ուժերը մոտավորապես 3 համահավաք բրիգադ՝ լավ սպառազինված, կրակային խոցմամբ ոչնչացրել են. «Այդ զորախումբը զգալի կորուստներ է կրել՝ մի քանի տասնյակ սպանված, զգալի թվով զրահատեխնիկա, որոնց մի մասն անվնաս թողնվել է դաշտում»:

Հովհաննիսյանը նշեց, որ այդ հատվածում ադրբեջանական կողմը փորձում է օգտվել Իրանի հետ սահմանից՝ միգուցե նահանջելու նպատակով, ինչի առնչությամբ հայկական կողմն իրանական կողմին կոչ է արել, որ թույլ չտան գետն անցնել: