Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ավելի կոշտ մոտեցում ցուցաբերել, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվի Գազայի պատանդներին ազատելու խոստումից:
«Մենք կցանկանայինք վերցնել բոլոր պատանդներին, և եթե դա տեղի չունենա, դա մեզ մի փոքր ավելի դաժան կդարձնի, եթե նրանք խախտեն իրենց խոսքը», - ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Հունվարի 19-ից Գազայի հատվածում հրադադար է գործում՝ որպես Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածության մաս՝ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու՝ իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Զինված էսկալացիայի 15 ամիսների ընթացքում սպանվել է 46 հազար պաղեստինցի և մոտ 1500 իսրայելցի։
Հակամարտությունը տարածվել է Լիբանանում ու Եմենում և Իսրայելի ու Իրանի միջև հրթիռների փոխանակման պատճառ է դարձել:
0Comments