Զինված հարձակում՝ Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ․ կա զոհ և վիրավոր

Մանրամասներ
Մհեր Ախտոյան

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։

Կրակոցների հետևանքով, ըստ շրջանառվող լուրերի, սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ վիրավորում է ստացել։

ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են, որ հաղորդում է ստացվել՝ մեկ հոգու սպանության և մեկ հոգու վնասվածք հասցնելու վերաբերյալ։