Միջուկային գործարքի շուրջ Իրանն ու ԱՄՆ-ը դեռ չեն բանակցել. ԻԻՀ դեսպան

Մանրամասներ
Քազեմ Ջալալի

Իրանն ու ԱՄՆ-ը դեռ բանակցություններ չեն վարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։

Հունվարի 29-ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին հստակ ուղերձներ չի ուղարկել ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերսկսման մասին, և այդ պահին երկխոսության վերսկսման մասին որոշում չի եղել:

«Ինչպես ասել է արտգործնախարարը, մեր միջև ոչ մի բանակցություն չի եղել», - ասել է Ջալալին:

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի բացառում ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների հնարավորությունը և պատրաստ է լսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները:

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային կնքեցին գործարք, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: