Կարճ դադարից հետո ԱՄՆ-ը կրկին սկսել է զենք մատակարարել Ուկրաինա։ Կիեւին օգնության վերսկսումը տեղի է ունեցել փետրվարի սկզբին, Reuters-ին հայտնել են խնդրին ծանոթ աղբյուրները։
Նրանց խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու նախնական գաղափարից։ Սակայն Սպիտակ տան աշխատակիցները տարաձայնություններ ունեն այն հարցում, թե որքանով պետք է ռազմական օգնություն տրամադրվի ամերիկյան պահուստներից, նշել է գործակալության զրուցակիցներից մեկը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը չի ենթարկվում Թրամփի հրամանագրով սահմանված սահմանափակումներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես նշել է, որ Թրամփի հրամանը չի տարածվում ռազմական աջակցության վրա եւ ազդում է միայն մարդասիրական ծրագրերի վրա։ Սակայն, ինչպես գրել է Reuters-ը, պարզ չէ, թե արդյոք Թրամփի վարչակազմը պաշտոնապես կճանաչի Ուկրաինա զենքի մատակարարումների կասեցումը եւ հետագա վերսկսումը։
0Comments